Մոսկվայում Նովի Արբատի «Գրքի տան» պատին փակցրել են «Հինգերորդ շարասյուն. օտարները մեր շարքերում» բաներները, որի վրա պատկերված են Ղրիմի բռնակցման դեմ հանդես եկած հայտնի ռուսաստանցիներ:
Դրանց թվում են երգիչ Յուրի Շևչուկը, քաղաքական գործիչներ Ալեքսեյ Նավալնին և Բորիս Նեմցովը` Անդրեյ Մակարևիչի հետ միասին, հայտնում է wow-impulse.ru-ն:
Հայտնի ռոքեր և Ռուսաստանի ժողովրդական արտիստը չի պատրաստվում հրաժարվել իր համոզմունքներից, սակայն որոշել է լքել Ռուսաստանը:
«Մաշինա վրեմենի» խմբի ղեկավարը այս պահին գտնվում է Նոր Զելանդիայում:
Նշենք, որ Անդրեյ Մակարևիչը աջակցում է Ուկրաինային և հանդես է եկել ռուսաստանյան նախագահի գործողությունների կոշտ քննադատությամբ: Այդ պատճառով երգիչը հայրենիքում հալածանքների է ենթարկվում:
Ընդդիմադիր լրատվամիջոցների պնդմամբ դա Մակարևիչի արտասահման մեկնելու հիմնական պատժառն է: