Տավուշի մարզի դպրոցներում քիչ ուսուցիչներ կան, որ աշխատում են լրիվ դրույքաչափով: Տարեցտարի աշակերտների թվի նվազման պատճառով կրճատվում են նաեւ դասաժամերը: Խորհրդային տարիներին Բերդավանի միջնակարգ դպրոցն ուներ 750 աշակերտ, հիմա` 446: Դպրոցի տնօրեն Արեւիկ Ասատրյանի խոսքերով` իրենց դպրոցն ունի 29 աշխատատեղ, սակայն դրանք զբաղեցնում են 48 աշխատակիցներ: Այս դպրոցը Հայաստանի անկախության տարիներին 18 մեդալակիր շրջանավարտ է ունեցել, կրթօջախի 8 ուսուցիչներ ունեն վերապատրաստողի կոչում: Նման արհեստավարժ ուսուցիչներին կրճատելը հեշտ չէ, ուստի բավարարվում են` նրանց ոչ լրիվ դրույքաչափեր տալով:
ԿԵՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ