Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է երկու հրամանագիր՝ Ռուսաստանի և դրա հետ ենթադրաբար կապված անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը հայտնել է իր Telegram ալիքում։
Պետության ղեկավարը մանրամասնել է, որ հրամանագրերից մեկի շրջանակներում Ուկրաինայի պատժամիջոցները համաժամեցվում են կանադական պատժամիջոցների հետ։ Այսպիսով, սահմանափակումները կվերաբերեն 139 ֆիզիկական և իրավաբանական անձանց։
«Այսօրվա երկրորդ հրամանագիրը պատժամիջոցներ է սահմանում տարբեր երկրների 28 քաղաքացիների նկատմամբ, ովքեր հավասարապես օգնում են ռուսներին պահպանել օկուպացիոն ռեժիմը մեր հողի վրա և, ըստ էության, հովանավորում են ռուսական պետությունը», – գրել է Ուկրաինայի նախագահը։





























