Armenian text to speach

Թուրքիայում զբոսաշրջիկի դեմ քրեական գործ են հարուցել դրոշակաձողի վրա պարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նևշեհիրում սկանդալ է բորբոքվել այն բանից հետո, երբ սոցցանցերում կադրեր են տարածվել, որոնցում օտարերկրյա զբոսաշրջուհին պարում է Թուրքիայի դրոշով դրոշակաձողի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Ուչհիսար գյուղում և լայն հասարակական հնչեղություն է առաջացրել, հայտնում է Т24-ը։

Նևշեհիրի վիլայեթը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ տեղի ունեցածի փաստով դատական հետաքննություն է սկսվել։

Հայտարարության մեջ ասվում է, որ տեսանյութի հայտնվելուց անմիջապես հետո ստուգում է իրականացվել և պարզվել է իրավախախտի ինքնությունը, ինչից հետո նրա նկատմամբ պաշտոնական հայց է ներկայացվել։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ օտարերկրացին պատասխանատվության է ենթարկվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 300-րդ և 301-րդ հոդվածների շրջանակում, որոնք վերաբերում են պետական խորհրդանիշների և ազգային արժեքների վիրավորմանը։

«Այս խայտառակ միջադեպը գնահատում ենք որպես մեր ժողովրդի ազգային և հոգևոր արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։ Գործը գտնվում է վիլայեթի հատուկ վերահսկողության ներքո և մանրակրկիտ կհետաքննվի»,- ասվում է իշխանությունների հայտարարության մեջ։




Լրահոս