Armenian text to speach

Հոգևոր հայրերի կուսակրոնությունը հարցականի տակ դրած ՔՊ կուսակցության անդամին խնկաման են նվիրել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 12-ին ընդունել էր Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող, Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ նախարար Միրզոյանը և Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ:

Այցի կապակցությամբ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի կուսակրոնությունը կասկածի տակ դնող քաղաքական թիմի անդամ Արարատ Միրզոյանին Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը նվիրել է 104 հազար 267 դրամ արժողությամբ խունկի այրման պարագաների հավաքածու՝ խնկարկիչ, խնկաման, գդալ և նրբունելի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս