Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործարար Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցած անձանց գործով որոշում է կայացվել. նոր իրավիճակ դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գործարար Սամվել Կարապետյանի հավաքին, ըստ նախաքննական մարմնի, հարկադրաբար քաղաքացիներին բերած անձանց գործով որոշում է կայացվել։ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել և գործը ուղարկվել է դատարան։ Այն մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։

Մասնավորապես, Լևոն Ալբերտի Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռել է մի շարք անձանց։

Արթուր Սարգսի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով օժանդակել է մի շարք անձանց նյութապես շահագրգռելուն։ Վերջիններս կալանավորված են։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպած հավաքին մասնակցելուն հարկադրելու և նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերի անվան տակ, երեք անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, որից հետո նրանք կալանավորվեցին։

Հայտնել էինք, որ մարդկանց կալանքի են տանում, բայց չկա մի քաղաքացի, որին իրականում ստիպել են ակցիայի մասնակցել և որը հայտնել է քննիչներին այդ մասին։ Պարզապես հնարովի գործերով մարդկանց կալանավորեցին, որպեսզի սարսափ տարածեն։

Իսկ ահա կալանավորման հիմքն էլ համընկնում էր հայտնված անհայտ ծագման ձայնագրության հետ։ Կալանավորված անձիք չեն ընդունում մեղադրանքը։

 

Մանրամասները՝ տեսանյութում 

Քնար Մանուկյան




Լրահոս