Այսօրվա դրությամբ ամենաեկամտաբեր զբաղմունքը Հայաստանում համարվում է ոսկերչությունն ու ոսկյա իրերի առքուվաճառքը, քանի որ այդ շուկան հիմնականում շաղկապված է արտերկրի հետ:
Բնականաբար, ոսկու շուկաների մոտ առավել բանուկ է լինում. հատկապես Հայաստանի ոսկու կենտրոնը համարվող այսպես կոչված` Բաղնիքի ոսկու շուկայի մոտ: Մայրաքաղաքի կենտրոնական՝ Խորենացի փողոցում գտնվող ոսկու շուկա մտնելը գնորդների համար դարձել է լրջագույն պրոբլեմ:
Ավտոմեքենաները Խորենացի փողոցում կայանելու տեղ չունեն: Սակայն ոսկու շուկայի ներքեւի հատվածում գտնվող ավտոկայանատեղին օգտագործում է բացառապես շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի անձնական նպատակներով: Եւ օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մտնել այս ավտոկայանատեղին: Անմիջապես դեպքի վայր են հասնում Վաղարշի թիկնապահները եւ մեկուսացնում «վտանգը»:
Մանրամասները՝ տեսանյութում