Armenian text to speach

Վիճաբանություն և դանակահարություն՝ Արարատի մարզում․ ձերբակալված կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ոմն «Մողեսը» դանակով հարվածել է ոմն «Արոյի տղա Երվանդին», իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք՝ թափանցում հարցական, քթի, մեջքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ «Արտաշատ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Պարզվել է, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Երվանդ Մ․-ն է։

Արարատի քրեական և Արտաշատի համայնքային ոստիկանները ստացված տեղեկություններով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ «Մողեսը» հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Ռոման Կ․-ն, իսկ «Արոյի տղա Երվանդը»՝ Երվանդ Մ․-ն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 




Լրահոս