Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող է դեռ ուղիղ եթերում մարդ չեն կերել, բայց սա մարդկանց ֆռռացնելու ձև է. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իմ մասնակի ազատությունից հետո հայտարարել եմ՝ քաղաքական բանտարկյալների ազատության համար իմ ուժերի ներածին չափով պայքարը գերակա ուղղություն է: Այս մասին Միքայել Սրբազանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Դա խղճի հարց է, որ թե քաղաքական համոզմունքի: Այստեղ եմ Միքայել Սրբազանին իմ աջակցությոսւնը հայտնելու համար: Քաղաքական բանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում այդ երկրի ու այդ ժողովրդի ամոթն է: Կրկնակի ամոթ է, որ հասարակությունն ու ժողովուրդը հավուր պատշաճի չի պայքարում այդ մարդկանց ազատության համար»,- ասաց նա:

Նա հավելեց, որ իր և Միքայել Սրբազանի միջև քաղաքական հակասություններն իր համար առ ոչինչ են այն բանի համար, որ իր եկեղեցու հոգևոր սպասավորն այսօր իր համոզմունքների համար շինծու ձևով ենթարկվում է ապօրինի հետապնդումնան և անազատության մեջ է:

«Հասարակության մեջ չկա մի շերտ, որ Նիկոլ Փաշինյանը չի ստեղծել մոբիլզացվելու հնարավորություն, հանրային պայքարն այս մարդկանց ազատության համար շատ հեռու է բավարար լինելուց: Մեր բոլորի համար ամոթ է, որ այսօր պետք է Միքայել Սրբազանին տեսնենք ապակե պատի ետևում՝ ոչ մի բանի համար»,- ընդգծեց նա:




Լրահոս