Armenian text to speach

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հաբոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, ք․ Եղեգնաձոր), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թան» (արտ․ ՝ 13․08․2025 )արտադրատեսակի նմուշը «խմորասնկեր» և «բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից ետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:




Լրահոս