Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստան այցի ընթացքում ոչ միայն կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, այլև կմասնակցի  Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ Պեկինում սեպտեմբերի 3-ին անցկացվելիք ռազմական շքերթին։ Դրա մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարեց դեսպան Լի Սինվեյը։

Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




Լրահոս