Armenian text to speach

Պռոշյանում 40-ամյա վարորդը «Volvo»-ով բախվել է թիվ 520 երթուղին սպասարկող «ГАЗель»-ին․ կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Հրայր Ղ․-ն իր վարած «Volvo» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Սարիբեկ Մ․-ի վարած Երևան-Ղազարավան թիվ 520 երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի միկրոավտոբուսին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վիրավորների ինքնությունը։




Լրահոս