Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վճիռ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի գազալցակայանում սպանության արյան հետքերը լվանալու դեպքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի մարտի 22-ին Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ անձ սպանվել էր։ Դեպքի առթիվ վճիռ է կայացվել ։

Ինչպես հայտնի է, սպանություն կատարող անձը Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանն է, որին իրավապահները դեռ փնտրում են:

Քրեական գործով հարցաքննվեց նաև Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսինը: Սակայն ուշագրավ բացահայտումներ եղան սպանությունից հետո, թե ինչպես էին նախկին քաղաքապետի ամուսնու գազալցակայանի աշխատակիցները լվացել ու մաքրել սպանության հետքերը։

Կարեն Մուրադյանը, աշխատելով անհատ ձեռնարկատեր Աշոտ Արամայիսի Միրզոյանին պատկանող, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Էջմիածին- Արտիմետ խճուղի 1 հասցեում գործող գազալցակայանում որպես գազալիցքավորող, այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 22-ին՝ ժամը 00.00-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում նշված գազալցկայանի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կարեն Բադամյանն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազեն հանդիսացող ատրճանակից կրակոցներ արձակելով Արթուր Պարոնյանին սպանել է՝ գազալցակայանի հերթափոխի պետ Տիգրան Շաղոյանի հրահանգները կատարելով վերը նկարագրված հանցագործությունները։ Հանցանք կատարած Կարեն Բադամյանի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով ջրով լվացել է հանցագործության հետևանքով Արթուր Պարոնյանի ստացած մարմնական վնասվածքների արդյունքում գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանի զուգարանակոնքն է նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված կրակված պարկուճները՝ այդ կերպ առանց նախնական խոստման պարտակելով Կարեն Բադամյանի կողմից կատարած հանցագործությունները:

Եվ ահա դատարանը այս գործով արագացված քննություն է իրականացրել և Դիանա Գասպարյանի ամուսնու գազալցակայանի աշխատակցի մասով վճիռ կայացրել՝ պանության արյան հետքերը թաքցնելու համար:

Մեղադրյալ Տիգրան Ռաֆիկի Շաղոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 46-474-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և որպես պատիժ նշանակել տուգանք՝ հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Ստացվում է, ենթադրյալ մարդասպանը դեռ չկա,իսկ սպանության հետքերը մաքրողները պատժվեցին ընդամենը տուգանքով։

 

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս