Այսօր մեկնարկել է ՀՅԴ գերագույն ժողովը, որը հրավիրվում է երկու տարին մեկ:
Այս պահին ժողովը դեռևս ընթանում է: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` խոստանալով մեր հարցերին պատասխանել ժողովի ավարտից հետո:
Նշենք, որ շատ էր խոսվում այն մասին, որ ժողովի ընթացքում ՀՅԴ-ն կորոշի՝ մտնե՞լ կոալիցիա, թե՞ ոչ:
Սակայն արդեն երեկ ՀՅԴ-ն Գերագույն մարմինը հրապարակեց իր որոշումը, ըստ որի իրենք ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի, սակայն Դաշնակցության ապագային առնչվող հարցերը կլուծվեն փակ ռեժիմով ընթացող Գերագույն ժողովի ընթացքում:
Նաիրա Հովհաննիսյան