Armenian text to speach

SpaceX-ը հետաձգել է Starship տիեզերանավի փորձարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամերիկյան SpaceX ընկերությունը հայտարարել է Starship տիեզերանավի փորձնական մեկնարկի չեղարկման մասին՝ եղանակային պայմանների պատճառով, թիմը որոշում է «թռիչքի հաջորդ լավագույն հնարավորությունը»։

«Այսօրվա փորձնական թռիչքը չեղարկվել է եղանակային պայմանների պատճառով։ Starship թիմը որոշում է թռիչքի հաջորդ լավագույն հնարավորությունը», – ասվում է ընկերության հայտարարության մեջ։

SpaceX-ը նախկինում չեղարկել էր Starship տիեզերանավի փորձնական արձակումը՝ գետնային համակարգերի հետ կապված խնդիրները լուծելու համար։

Մայիսի վերջին ամերիկյան SpaceX ընկերության Starship հրթիռի իններորդ արձակումն ավարտվեց տիեզերանավի կորստով։




Լրահոս