Armenian text to speach

«Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման նախագիծ է». Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ունեցած իր ելույթում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման նախագիծ է։

Նրա խոսքով՝ նախագծի իրականացմամբ Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան տնտեսական համագործակցությունը կմտնի նոր փուլ։

Էրդողանը նշել է, որ 224 կիլոմետրանոց երկաթուղային գիծը, որի հիմնարկեքը դրվել է օգոստոսի 22-ին, Թուրքիայի համար հպարտության աղբյուր է։ Ըստ Էրդողանի միջանցքի թողունակությունը կկազմի տարեկան 5.5 միլիոն ուղևոր և 15 միլիոն տոննա բեռ։

 

Անի Վարդանյան




Լրահոս