Armenian text to speach

ԱՄՆ-ը հանդես կգա Ճապոնիայի հետ 550 միլիարդ դոլարի գործարքի մասին հայտարարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ-ը այս շաբաթ պատրաստվում է պաշտոնապես հայտարարել Ճապոնիայի հետ առևտրային համաձայնագրի մասին, որը Թրամփի վարչակազմին հնարավորություն կտա ստանալ մոտ 550 միլիարդ դոլարի ներդրումներ, հայտարարել է առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։

«Ճապոնիայի հետ այս շաբաթ հայտարարվող գործարքը Դոնալդ Թրամփի տրամադրության տակ կդնի 550 միլիարդ դոլար», – ասել է նա Fox News-ին։

Լուտնիկը չի բացահայտել ապագա համաձայնագրի մանրամասները, սակայն նշել է, որ այս գործարքից ստացված միջոցները, հավանաբար, կուղղվեն Միացյալ Նահանգներում հազվագյուտ մետաղների, կիսահաղորդիչների և բժշկական դեղամիջոցների արդյունաբերության զարգացմանը։




Լրահոս