Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ստացած նվերին և շնորհակալություն հայտնել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին այն պատմական լուսանկարների համար, որոնք նա անձամբ ստորագրել է և որոնց վրա բարի խոսքեր է գրել։ Բարձր եմ գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի հաստատակամ աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հարավային Կովկասում և ողջ աշխարհում խաղաղության գործընթացին, և ցանկանում եմ ևս մեկ անգամ խորին շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար»:
Հավելենք, որ նկարի վրա Դոնալդ Թարմփը գրել է. « Իլհամ դու հզոր առաջնորդ ես»:
Անի Վարդանյան


























