ArmLur.am-ի խմբագրություն ահազանգել է մի քաղաքացի, ով պնդում է, որ իր խանութ սրահը թալանելուց հետո 12 օր է գողերն անպատիժ են, անգամ տաք հետքերով չեն հայտնաբերվել Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից։
Երևանի Կենտրոն վարչական շրջանում Տերյան փողոցում գտնվող Camel Sandals կոշիկի խանութ սրահի դուռը օգոստոսի 14-ին՝ առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում, անհայտ անձինք կոտրել են, ապօրինաբար ներխուժել ներս, կոտրել դրամարկղը և հափշտակել գումար ու ապրանքներ։
Խանութի սեփականատեր Հովհաննես Մարտիրոսյանը դեպքի կապակցությամբ անմիջապես դիմել է ոստիկանություն, սակայն արդեն 12 օր է որևէ նորություն կամ առաջընթաց չկա գործով։
Խանութի սեփականատերը պնդում է, որ անգամ խոսակցություններն են լսելի, սակայն իրավապահները «մատները մատներին» չեն տալիս։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























