Թեհրանը պահպանում է կապը Մոսկվայի և Պեկինի հետ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի շուրջ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
«Պահպանելով կապերը Չինաստանի և Ռուսաստանի հետ, որոնք Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի կողմեր են և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, մենք նաև բանակցություններ ենք վարել և վարում ենք երեք եվրոպական երկրների հետ», – ասել է նա շաբաթական մամուլի ասուլիսում։
Դիվանագետը հավելել է, որ այս բանակցություններում Թեհրանի նպատակն է «ապահովել, որ ազգային շահերը հարգվեն»։






























