«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 28-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայով, Ն․ Զարյան, Տիգրանյան փողոցներով, Կոմիտասի անցուղիով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:





























