Armenian text to speach

Ինչպես Շվեդիան դարձավ աշխարհում ամենաքիչ ծխողների թվով երկիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շվեդիայում ծնված մեծահասակների միայն 4.5%-ն է ծխում, իսկ թոքերի քաղցկեղով հիվանդների դեպքերը կտրուկ նվազել են։

Շվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը ազատ է սիգարետ ծխելուց գոյացած ծխից։ Սկանդինավյան երկրում ծնված մեծահասակների միայն 4.5%-ն է ծխում, ինչն արդեն իսկ ցածր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2040 թվականի 5% նպատակային ցուցանիշից։

Շվեդիայի օրինակը  արժանի է գովասանքի։ Պետք է պարզապես նայել եվրոպական երկրների վիճակագրությանը։ Մասնավորապես, Հին մայրցամաքում ծխելու մակարդակը կազմում է 24%, ինչը հնգապատիկ բարձր է Շվեդիայի ցուցանիշից։ Դա առավել տպավորիչ է, եթե հաշվի առնենք, որ 60-ականներին շվեդ տղամարդկանց գրեթե կեսը ծխում էր։ Դա գրեթե հրաշք է թվում, չէ՞։ Իրականում՝ ոչ։ Ահա թե ինչպես են նրանք դա արել։

Շվեդ չափահասների ընդամենը 4.5%-ն է ծխում, մինչդեռ Եվրոպայի միջին ցուցանիշը 24% է։

Սա կախարդական բանաձև չէ, այլ ավանդական ծխելու կանխարգելման միջոցառումների համադրություն՝ ինչը խթանում է պակաս վնասակար ծխից զերծ այլընտրանքները, ինչպիսիք են սնուսը (բերանի խոռոչի միջոցով օգտագործվող ծխախոտ), նիկոտինային բարձիկները․ «Ներդրելով և խթանելով նիկոտինային այլընտրանքային արտադրանքների, ինչպիսիք են սնուսի, նիկոտինային բարձիկների օգտագործումը, Շվեդիան հարթել է ճանապարհը դեպի ծխից զերծ հասարակություն՝ միաժամանակ պաշտպանելով հանրային առողջությունը», – բացատրում է Դելոն Հյումանը, բժիշկ, որը մասնագիտանում է համաշխարհային հանրային առողջապահության և ծխելու ոլորտում և «Ծխից զերծ Շվեդիա» կազմակերպության ղեկավարն է:

Ծխի ավելի քիչ քանակ,  ավելի քիչ մահացություն

Որոշ կազմակերպություններ, ինչպիսիք են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) և Smoke-free Sweden-ը, նշել են, որ ծխողների թվի կրճատումը հանգեցրել է թոքերի քաղցկեղով հիվանդների թվի կրճատմանը: Օրինակ, OECD-ն նշում է, որ Շվեդիան ունի թոքերի քաղցկեղի ամենացածր ցուցանիշը տղամարդկանց շրջանում ԵՄ երկրներում, Նորվեգիայում և Իսլանդիայում: Ավելին, կազմակերպությունը կանխատեսում է, որ 2023-2050 թվականների միջև մեկ շնչի հաշվով առողջապահության ծախսերի աճի կարիքը կլինի ամենանվազագույնը: Մյուս կողմից, նշվածին լրիվ հակառակ Իսպանիան այն երկրներից է, որոնք այս ոլորտում ամենաշատ ծախսերի կարիք կունենան:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք պետք է վերանայենք մեր ռազմավարությունները՝ ծխելու հետ կապված վնասը նվազեցնելու համար: Ծխողների համար, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում հրաժարվել նիկոտինից, ծխից զերծ այլընտրանքները կարող են լավ տարբերակ լինել», – ասել է Շվեդիայի Լինշոպինգի համալսարանի ներքին բժշկության և էնդոկրինոլոգիայի պրոֆեսոր Ֆրեդիկ Նյուստրյոմը:

Շվեդիայի բժշկական ասոցիացիայի, Շվեդիայի Կարմիր խաչի և Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախկին նախագահ Անդերս Միլթոնը կարծում է, որ Շվեդիայի հաջողության գրավականը «վնասի նվազեցման պրագմատիկ մոտեցումն է, այլ ոչ թե արգելքը։ Տարբեր կոնցենտրացիաներով և համերով ավելի անվտանգ նիկոտինային արտադրանքի լայն տեսականի օրինականորեն հասանելի է ինչպես առցանց, այնպես էլ խանութներում», – եզրափակում է նա։

Աղբյուրը՝ elnacional.cat

 

 

 

 




Լրահոս