Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն (սեպտեմբերի 6-ին՝ Շիրազ, սեպտեմբերի 7-8-ը՝ Թեհրան):
Գործուղման մասին որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օգոստոսի 26-ին։ Որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։






























