Armenian text to speach

ՈւՂԻՂ. 12-րդ դասարանն ավարտածների կեսը բուհ չի ընդունվել. 25 ֆակուլտետ դատարկ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025-26 ուսումնական տարում հանրակրթության պետական չափորոշչի ներդրումն ընդլայնվելու է. նոր ուստարում չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից։

2025 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ 1-ին դասարան հայտագրվել է 30.859 երեխա: Համաձայն նախորդ տարիների վիճակագրության՝ մինչև սեպտեմբերի 5-ը դպրոց ընդունվողների թիվնավելանում է հատկապես մարզային դպրոցներում:  Օգոստոսի 25-ի դրությամբ 7 տարեկանում առաջին անգամ միանգամից երկրորդ դասարան ընդունված երեխաների թիվը 389 է:
ՀՀ բոլոր դպրոցներում կրթություն ստացողերեխաների ընդհանուր թիվը շուրջ 413.112 է:
2024-2025 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի շրջանավարտների թիվը 39615 է, 12-րդ դասարանինը՝ 21368:
9-րդ դասարանն ավարտած 16650 սովորող արդեն տեղափոխվել է ավագ մակարդակ, 10961 սովորող դիմել է քոլեջ, 2962-ը դիմել են ուսումնարան:
Ցուցանիշներն առավել հստակ կլինեն հայտագրման և ընդունելության բոլոր գործընթացների ավարտից և ամփոփումից հետո:

 




Լրահոս