Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը շարունակում է համերգներով հանդես գալ ամբողջ աշխարհում: Դեկտեմբերի 12-ին կկայանա նրա մենահամերգը Մոսկվայի Կրեմլի պալատում: Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, կատարել 60-ից ավելի դերեր կինոյում ու թատրոնում, իսկ նրա ձայնասկավառակների թիվն անցնում է 100 մլն-ից: Մի առիթով շանսոնյեն նշել է, որ բեմում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կարող է երգել: Վերջին անգամ Ազնավուրը Մոսկվայում հանդես է եկել 4 տարի առաջ:
ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱՐՈՂ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ