Armenian text to speach

Եղիշե Մելիքյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ հանդիպումներին ընդառաջ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Դարպասապահներ

Հենրի Ավագյան – «Փյունիկ»

Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»

Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»

Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Սերգեյ Մուրադյան – «Նոա»

Ալբերտ Խաչումյան – «Արարատ»

Կիսապաշտպաններ

Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»

Նարեկ Աղասարյան – «Որարտու»

Գոռ Մանվելյան – «Նոա»

Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Դաշյան – «Նոա»

Էդգար Սևիկյան – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

Հովհաննես Հարությունյան – «Նոա»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Դանիել Աղբալյան – «Փյունիկ»

Ուգոչուկվու Քրիստուս Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Լուկաս Սելարայան – «Ատլետիկո Բելգրանո» (Արգենտինա)

Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Խիմնասիա Լա Պլատա» (Արգենտինա)

Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)

«Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով։

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։

Սեպտեմբերի 9-ին ազգային թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։




Լրահոս