Armenian text to speach

Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի օգոստոսի 27-ի հրամանով Գևորգ Հայրապետյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ:

 

Գևորգ Հայրապետյանի կենսագրությունը․

28.08.2025-ից – ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ։

06.08.2025 – 28.08.2025 – ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անդրազգային և կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ։

20.05.2025 – 06.08.2025 – ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննչական վարչության պետի պաշտոնակատար։

14.04.2025 – 19.05.2025 – ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական։

2024 – 2025 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ։

08.01.2024 – 07.06.2024 – ՀՀ քննչական կոմիտեի նույն գլխավոր վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ։

2023 – 2024 թթ. – ՀՀ ԱԱԾ քննչական 2-րդ բաժնի պետի տեղակալ։

10.04.2023 – 10.07.2023 – ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության 2-րդ բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ։

2021 – 2023 թթ. – ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի 2-րդ բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ։

2020 – 2021 թթ. – ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի 2-րդ բաժնի ավագ քննիչ։

16.03.2020 – 12.06.2020 – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության քննիչ։

2017 – 2020 թթ. – ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ։

2015 – 2017 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ։

2014 – 2015 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի նույն վարչության նույն բաժնի քննիչ։

2013 – 2014 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ։

2012 – 2013 թթ. – ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր։

 

Կրթություն

2012 թ. – Ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում։

2018 թ. – Ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի դիպլոմ։

2020 թ. – Ավարտել է ՀՀ փաստաբանների դպրոցը և ստացել փաստաբանի արտոնագիր։

 

Պարգևներ

Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:

 

Այլ տվյալներ

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

 




Լրահոս