Armenian text to speach

Հրդեհ Սպիտակում․ այրվել է խոտածածկույթ և երեք չշահագործվող ավտոմեքենայի թափք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 27-ին, ժամը 12։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Շվեցարական թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։38-ին, մարվել՝ 13։04-ին: Այրվել են խոտածածկույթ և երեք չշահագործվող ավտոմեքենայի թափք։




Լրահոս