Armenian text to speach

Ջորջ Սորոսը և նրա որդին պետք է պատասխանատվության ենթարկվեն. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth SoCial սոցիալական ցանցում հայտարարել է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսը և նրա որդին պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Ջորջ Սորոսին և  ձախակողմյան արմատական նրա հրաշալի ​​որդուն ըստ RICO-ի (մաֆիայի և կազմակերպված հանցավորության դեմ օրենք -խմբ.) պետք է մեղադրանք առաջադրվի Միացյալ Նահանգներում բռնի բողոքի ցույցերին և շատ այլ քայլերին աջակցելու համար։

Մենք այլևս այդ խելագարներին թույլ չենք տա քանդել Ամերիկան, և ոչ էլ նրան նույնիսկ «ՇՆՉԵԼՈՒ» և ԱԶԱՏ լինելու հնարավորություն կընձեռենք։ Սորոսը և նրա հոգեոգարների խումբը մեծ վնաս են հասցրել մեր երկրին։ ներառյալ՝ Արևմտյան ափի նրա խելագար ընկերներին։ Զգույշ եղեք, մենք ձեզ հետևում ենք։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- նշել է Թրամփը։




Լրահոս