Armenian text to speach

Ոստիկանները բացահայտեցին Նոր Հաճնում կատարված դանակահարությունը․ կատարողը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 23-ին՝ ժամը 22․31-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը ազդրի կտրած վերքով «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել Նոր Հաճնի բնակիչ 39-ամյա մի տղամարդու:

Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 39-ամյա տղամարդուն դանակով հարվածել է 36-ամյա համաքաղաքացին:

Օգոստոսի 25-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Նաիրիի բաժին, ապա՝ ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս