Armenian text to speach

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վայոց ձորում փոխգնդապետի ծեծի գործով 5 տարի ժամկետով ազատազրկված և վաղաժամկետ ազատված Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

Նրա փաստաբան Լևոն Սահակյանը հայտնել է, որ Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

Հարություն Գրիգորյանի մասով դատական ակտը բեկանվել էր վերաքննիչ ատյանի կողմից և Հարություն Գրիգորյանը կրկին տեղափոխվել էր ՔԿՀ՝ շարունակելու կրելու պատիժը։ Դրանից հետո Վճռաբեկ դատարանն այս տարվա գարնանը որոշել է գործն ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Միևնույն ժամանակ Հարություն Գրիգորյանին կալանավորելու որոշում էր կայացվել։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետևանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

2023թ. հուլիսի 27-ին մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել է։




Լրահոս