Փեսացուն մահացել է ստացած վնասվածքներից՝ իր սեփական հարսանիքին Թուրքիայի հյուսիսում տեղի ունեցած «տոնական» կրակոցներից, չորեքշաբթի հաղորդել են տեղական լրատվամիջոցները։
Երբ նորապսակներին արարողությունից հետո տուն էին ուղեկցում, փեսացուն՝ 23-ամյա Ալի Կ.-ն, վիրավորվել է կրակոցներից, որոնք, ենթադրաբար, արձակել է նրա կնոջ ազգականուհին, հայտնել է թուրքական Անադոլու գործակալությունը։
Անվտանգության ուժերը ձերբակալելեն 47-ամյա տիկնոջը, և նրա այգում հայտնաբերվել են երկու չթույլատրված ատրճանակ։ Դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ։
Հարսանիքներում տոնական կրակոցները տարածված են Թուրքիայի հյուսիսային Սևծովյան տարածաշրջանում։ Անցյալ շաբաթ Տրապիզոնի հյուսիսարևելյան նահանգում հարսանիքից առաջ «տոնական» կրակոցների ժամանակ սպանվել էր մեկ տղամարդ, երկու մարդ էլ՝ վիրավորվել։
Հարսանիքը չեղարկվել է, և միջադեպի կապակցությամբ ձերբակալվել են երկու անձ, որոնցից մեկը ոստիկան է եղել, հայտնել են տեղական լրատվամիջոցները։






























