ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞ւմ կողմից է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը տրվում անհատույց օգտագործման եւ ո՞ւմ կարող է տրամադրվել:

Վահան Խաչատրյան, 30 տարեկան, բժիշկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում ՀՀ կառավարության որոշման հիման վրա, որով կարող են սահմանվել նաեւ անհատույց օգտագործման տրամադրման այլ պայմաններ: Պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից` օգտագործողի հետ կնքելով նաեւ սպասարկման պայմանագիր: ՀՀ կառավարության որոշմամբ` պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել`
համայնքներին,
լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց,
հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին,
միջազգային կազմակերպություններին,
ֆիզիկական անձանց,
անհրաժեշտության դեպքում նաեւ այլ կազմակերպությունների:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական
գույքի կառավարման վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվարկված շարքում ամենաուշագրավը լրատվամիջոցներին վերաբերող կետն է: Օրենքը մեկ անգամ եւս հաստատում է, որ ԶԼՄ-ներն անհատույց տարածքներ ստանալու իրավունք ունեն, մինչդեռ մեր հանրապետությունում տպվող թերթերի մեծ մասը ստիպված է խմբագրության համար շուկայական գներով մակերես վարձակալել:




Լրահոս