Armenian text to speach

Պաղեստին պետություն գոյություն չի ունենա․ Իսրայելի ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Պաղեստինը որպես պետություն գոյություն չի ունենա, հաղորդում է Reuters-ը։

«Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, չորեքշաբթի օրը, պատասխանելով Պաղեստինի պետություն ստեղծելու ծրագրերի մասին հարցին, ասել է, որ նման բան չի լինի»,-գրում է Reuters-ը։

Պաղեստին պետությունը ճանաչվել է 147 երկրների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության։ 2024 թվականին Միացյալ Նահանգները վետո դրեց Պաղեստինի ՄԱԿ-ում լիիրավ անդամակցությանը։ 2024 թվականից ի վեր Պաղեստինը ճանաչվել է տասը պետության կողմից, այդ թվում՝ Իռլանդիայի, Նորվեգիայի, Իսպանիայի և Հայաստանի կողմից։

Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման համաձայն՝ կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված բանաձևի հիման վրա՝ Պաղեստինի պետության ստեղծմամբ 1967 թվականի սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։




Լրահոս