Armenian text to speach

2025 թվականի առաջին կիսամյակում ծնելիության թիվը պակասել է․ թվային պատկերներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2022թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2025թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 84.4 հազար մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 մլն  974.8 հազար մարդ և գյուղականը` 1 մլն 109.6 հազար մարդ:

2025թ. հունվար-հունիսին բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնունդների և մահերի հարաբերակցությունը կազմել է 112.3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 119.5%-ի համեմատ:
2024 թվականի համեմատ 2025 թվականին ծնունդների թիվը պակասել է։

ArmLur.am-ը, ուսումնասիրելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումներնը, արձանագրել է, որ 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ծնվել է 15 հազար 616 երեխա, իսկ 2025 թվականին գրեթե 1000-ով պակաս՝ 14 հազար 609 երեխա։
2025թ. հունվար-հունիսին, նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 108.6 տղա՝ 100 աղջկա հաշվով, նախորդ տարվա հունվար-հունիսին արձանագրված 109.9-ի համեմատ:

2025թ. հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից՝ հղիության ընթացքում, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում, մայրական մահվան դեպքեր չեն գրանցվել, մինչդեռ 2024թ. հունվար-հունիսին արձանագրվել էր 5 դեպք և մայրական մահացության գործակիցը կազմել էր՝ 34.2 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով։

Էմմա Միքայելյան




Լրահոս