Armenian text to speach

ԵԱՏՄ–ից դուրս գալը հնարավոր է. երբ գա այդ պահը, մենք կկայացնենք որոշում. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԳիՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու օրենքի ընդունումից հետո, ես հայտարարել եմ, որ Եվրամիության և ԵԱՏՄ անդամակցումը միաժամանակ հնարավոր չէ: Այս մասին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալուն։

«Երբ գա այդ կետը, որ ընտրությունը վերջնական լինի ու անխուսափելի, մենք կկայացնենք համապատասխան որոշում:

Եթե մենք սա հայտարարում ենք պաշտոնական մակարդակում, ուրեմն հնարավոր է դուրս գալը: Հնարավոր է  ցանկացած սցենար, դա կապված է այդ թվում մեր ժողովրդի արտահայտած կամքի հետ, մեր ընթացիկ իրավիճակների հետ և բանակցային գործընթացների հետ և իրադրության ու հնարավորությունների և այլընտրանքների վերլուծության մեր արդյունքների և հեռանկարների հետ»,- ընդգծեց վարչապետը:




Լրահոս