Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծաղկաձորում 2 եղբայրներ են հոսանքահարվել, կան վիրավորներ․ ArmLur.am-ը դեպքի վայրում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում։ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող էլիտար շենքի մոտ հայտնաբերվել է տղամարդու 2 մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մահացածները հարազատ եղբայրներ էին։

ArmLur.am-ը դեպքի վայրում է և տեղում արձանագրել է իրավիճակը։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, նշում էին, որ մահացածները ու վիրավորները նշված վայրում երկաթե զրուցարան են տեղադրելիս եղել, երբ հավանաբար անզգուշաբար կպել են այդտեղով անցնող 10 000 վոլտ լարման հոսանքի լարերին և հոսնաքահարվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները հարազատ եղբայրներ էին, ովքեր Արմավիրի մարզի բնակիչներ էին:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս