Armenian text to speach

Եվրամիությունը մտադիր է թույլ չտալ երրորդ երկրներին օգնել Ռուսաստանի վրա կիրառվող պատժամիջոցները շրջանցելու հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրավիճակին ծանոթ աղբյուրների խոսքով՝ Եվրամիությունը դիտարկում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, որպեսզի թույլ չտա երրորդ երկրներին օգնել Ռուսաստանին շրջանցել Մոսկվայի դեմ դաշինքի գործող պատժիչ միջոցները: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ դաշինքի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները այս շաբաթ հանդիպում կանցկացնեն Դանիայում և կքննարկեն Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մանրամասները։

ԵՄ-ն աշխատում է պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա, որը, ինչպես սպասվում է, հիմնականում կկենտրոնանա Ռուսաստանում գտնվող ուկրաինացի երեխաների խնդրի վրա։ Այս թեման մեծ հետաքրքրություն է առաջացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ Սպիտակ տանը եվրոպական առաջնորդների հետ իր վերջին հանդիպման ժամանակ։




Լրահոս