Armenian text to speach

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Հայր և որդի Սարգսյաններ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադամասում (ք․ Երևան, Խաղաղ Դոն) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ:

Մասնավորապես՝

– արտադրական շինությունը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով,

– հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– դռները չեն ունեցել հարթ մակերես, ունեցել են վնասված հատվածներ,

– տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

Սննդամթերքի անվտանգության ոլորտը վերահսկող կառույցի ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:




Լրահոս