Armenian text to speach

Արարատում, Եղեգնաձորում և Մարտունիում մարզասրահներ կկառուցվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը՝ մասնավորի հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է սիրողական սպորտում ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև՝ նպաստելով զանգվածային սպորտի զարգացմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։ 

Մրցակցային ընտրության արդյունքում համագործակցությունն իրականացվելու է «Հիլլզ» բրենդի ներքո մասնագիտացված ծառայություն իրականացնող ընկերության հետ: 

Ներկայացնելով նախագիծը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ընկերությունը մինչև 2025 թ. տարվա ավարտը պետք է տրամադրի տիպային մարզահամալիրների նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք մշակվում են ընկերության միջոցներով և պատվիրակմամբ՝ հաշվի առնելով մարզական ծառայությունների կազմակերպման ոլորտում նրանց փորձառությունը և նախագծման համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունները:




Լրահոս