Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուլթան Համիդի ժամանակ հայերի փողերը տվել են, անկախ Հայաստանում ինձ աշխատավարձ չեն տալիս. քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքացի Սամվել Բուրուդյանը ահազանգում է այն մասին, որ իր և իր թիմին հրաժարվել են վճարել իրենց կատարած աշխատանքի դիմաց, որը կազմում է 5 մլն դրամ և ավելի: Նա խնդրով պայմանավորված դիմել էր Կառավարություն, որտեղից նրան պատասխանել են, որ ոչնչով օգնել չեն կարող, քանի որ պայմանագիրը ծառայություններ կատարելու վերաբերյալ է կնքված:

Մեր զրուցակիցը հայտնում է, որ մի անգամ էլ էր նման խնդրի բախել, դիմնել էր Դատախազություն, սակայն նրա խնդրին լուծում չի տրվել: Այս անգամ էլ չի պատրաստվում դիմել, քանի որ հույս էլ չունի:

Մեր զրուցակիցը խնդրանքով ու պահանջով դիմում է բոլոր պատկան մարմիններին ուշադրություն դարձնել իր և իր թիմակիցների խնդրին:

 

Նանիկ Աղասյան

Հովսեփ Հովսեփյան




Լրահոս