5 օր առաջ ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են մի խումբ հայրենասերներով տարիների կուտակված աղբը մաքրում Քանաքեռ ՀԷԿ-ի լճում։
Դրանից առաջ նա եթերում ասել էր, թե մտադիր է լքված ու մոռացված լիճը մաքրել և կամավորներ էր փնտրում։ Տեսանյութում երևում է, որ տարբեր կամավորներ՝ այդ թվում նաև Թալինից ու Հրազդանի գյուղերից Արենն ու Սևակը, Երևանում եկել են աղբավայր դարձած լիճն մաքրելու։
Իհարկե, լավ գործ են անում տղաները, բայց այստեղ գործ ունենք ինստիտուցիոնալ անկարողության հետ։ Նախ, այդ քայլով «շիշ բռնող» Հայկ Սարգսյանի փոքր եղբայր Նաիրի Սարգսյանը ապտակ է հասցնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որի պաշտոնական պարտականությունն է Երևան քաղաքի բոլոր հատվածները աղբից մաքրելը։ Բացի այդ, նա ցույց է տալիս իր մյուս ՔՊ-ական թիմակիցներին, որ չլինելով պաշտոնյա՝ շարունակում է մտահոգ մնալ Երևանի խնդիրներով։ Այդ կադրերում ամենազվարճալին Արաբկիրի թաղապետ նշանակված Սուրեն Վարոսյանն է, որը սպիտակ կեդերով ու վերնազգեստով զգուշորեն հետևում էր աղբի մաքրման աշխատանքներին՝ գոնե ձևական օգնության ձեռք չմեկնելով։
Մինչդեռ, աղբավայր հիշեցնող լիճը գտնվում է իր ղեկավարած համայնքում։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․




















































































