
Լուսանկարն արվել է Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում
Վարորդներն արդեն պետք է զգուշանան, քանի որ փողոցներում արագությունը չափող ու նկարահանող սարքավորումներ կան տեղադրված: Ահա այս սարքավորումն արդեն նկարել է «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան: Չգիտենք` ինչքան տուգանք պետք է վճարենք կամ արդյոք պիտի վճարենք (դեռ կտրոնը չենք ստացել): Այնպես որ, պետք է զգուշանալ եւ չգերազանցել արագությունը: