Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԷՑ-ի պետականացումը՝ Լիպարիտ Դրմեյանի ազատման պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԷՑ-ի պետականացման դեմ դուրս եկողները հերթով լքում են կառավարությունը։ Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Լիպարիտ Դրմեյանը ազատվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։

Դրմեյանի ազատումը շատ սպասված էր, քանի որ օրեր առաջ Դրմեյանը գրություն էր ուղարկել ՀԷՑ-ը պետականացնելու խայտառակ գործընթացի կասեցման վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը գրություն է ուղարկել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին այն մասին, որ՝ հաշվի առնելով Ստոկհոլմյան հրատապ արբիտրաժի որոշումը, ՀԾԿՀ նախագահի՝ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ որոշումը անհրաժեշտ է անհապաղ կասեցնել՝ Հայաստանի նկատմամբ հետագա սանկցիաներից խուսափելու համար։

Հենց այս փաստաթուղթն էլ դարձավ Լիպարիտ Դրմեյանի ազատման հիմնական պատճառ։

Հիշեցնենք, որ մինչ Դրմեյանի նշանակումը, Եղիշե Կիրակոսյանի ազատումից հետո ամիսներ շարունակ նրան չէին կարողանում փոխարինող գտնել։ Այս անգամ ևս միջազգային ատյաններում ներկայացված ՀՀ-ի հայցերը կրկին կմնան առանց պատասխանատուի։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս