Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար (San Lazzaro degli Armeni) հայկական կղզի և Instagram-ի Stories-ում հրապարակած կադրերով իր շուրջ 355 միլիոն հետևորդներին ներկայացրել հայկական հարուստ ժառանգությունը։
Լուսանկարներից մեկի մակագրությունում Քարդաշյանը գրել է. «Վենետիկի հայկական կղզին»։ Նա ցուցադրել է հայկական արտեֆակտներ՝ հնագույն հայերեն ձեռագրեր, խաչեր և եկեղեցական անգին գավաթներ։ Կղզու վանական համալիրում պահպանվում է նաև հայկական ձեռագրերի և փաստաթղթերի աշխարհում 3-րդ ամենամեծ հավաքածուն, որն առանձնահատուկ մշակութային արժեք ունի։
Քարդաշյանի հրապարակումները ևս մեկ անգամ ուշադրություն են հրավիրել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու պատմամշակութային նշանակությանը՝ հայկական ժառանգությունը ներկայացնելով բազմամիլիոնանոց լսարանին։
Անի Վարդանյան






























