Քիչ առաջ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանին։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ վերջինս մեղադրվում է այն բանում, որ դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Մոսկովյան փողոցում գտնվող «Սանտաֆե» սրճարան-ռեստորանի շենքը Երևանի համայնքի գույքային հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ։
Ի դեպ, նշված սրճարան-ռեստորանը պատկանում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներին։
Քնար Մանուկյան





























