«Կամավորական շարժումն այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա, առանց մեր հասարակությանը բաժանելու, համախմբել մարդկանց լավ, մեծ ու բարի գործեր անելու համար»,– նշել է Նարեկ Կարապետյանը։
ArmLur.am-ը գրել էր, որ Կարապետյանի ընտանիքը պատրաստվում է քաղաքական հարթակում ներկայանալ նոր կուսակցությամբ, որի անվանումը կասոցացվի Կարապետյանի հայտնի «Մեր ձևով» արտահայտության հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, կբացի նոր կուսակցություն։





























