Armenian text to speach

Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են ՇՀԿ աշխատանքներին որպես ակտիվ երկխոսության գործընկերներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին` որպես ակտիվ երկխոսության գործընկերներ, անդամակցության բոլոր դիմումները քննարկվում են։ Այս մասին հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։

«Նոր երկրների ընդունման որոշումը բոլոր անդամ պետությունների կողմից կայացվում է կոնսենսուսով՝ հիմնվելով կանոնադրության և ՇՀԿ այլ փաստաթղթերի նպատակների և սկզբունքների վրա։ Ներկայումս ՇՀԿ անդամ պետությունների կողմից քննարկվում են բոլոր առկա դիմումները։ Սխալ կլինի առաջ անցնել և կանխատեսումներ անել»,- ասել է նա։




Լրահոս