Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Պուտինը չի բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը, բայց կարծում է, որ ամենաբարձր մակարդակով ցանկացած հանդիպում պետք է լինի լավ պատրաստված, որպեսզի կարելի լինի ավարտին հասցնել այն մշակվող հարցերը, որոնք նախապես պետք է իրագործվեն փորձագիտական մակարդակով», – ասել է Պեսկովը։
Նա նաև հավելել է, որ այդ հարցով փորձագիտական աշխատանքն այս պահին ակտիվ փուլում չէ, սակայն ՌԴ-ն պահպանում է հետաքրքրությունն ու պատրաստակամությունը նման բանակցությունների նկատմամբ։
Պեսկովն այս հայտարարությունն արել է՝ արձագանքելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ ավելի վաղ արած հայտարարությանն այն մասին, որ Պուտինի և Զելենսկու միջև հանդիպումը չի կայանա։
«Մեր բոլոր դիրքորոշումները գրավոր փոխանցվել են ուկրաինական կողմին։ Այո, դրանք խնդիրներ են, որոնք հետագայում անհրաժեշտ է քննարկել», – հավելել է Պեսկովը։
























