«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Զորյան – Սպենդիարյան փողոցների խաչմերուկից դեպի Զորյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։























































































